Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում կառավարական ուժերը շարունակում են գործողությունները ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ խմբերի դեմ, որոնց աջակցում է Թուրքիան: Փետրվարի 25-ին՝ կեսօրից հետո, բանակն արդեն ազատագրել է մի քանի գյուղ՝ ոչնչացնելով գրոհայինների բոլոր հենակետերն ու դիրքերը: Այս տարածքը, ըստ երկրի ԶՈՒ բարձրագույն ղեկավարության տարածած հաղորդագրության, նահանգի հարավում գտնվող խմբավորումների կարևոր դիրքերից է եղել վերջին տարիներին:
Ավելի ուշ սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ սիրիական բանակն ազատագրել է նաև Քաֆր-Նաբալը և շարժվում է նահանգային կենտրոն Իդլիբի ուղղությամբ: Իդլիբի հարավում՝ Սերաքիբ քաղաքի մերձակայքում, սիրիական բանակը ոչնչացրել է հետախուզական նկարահանում անող թուրքական անօդաչու թռչող սարք: