Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: