Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ղրիմի վերադարձի մասին հարցին պատասխանել է, որ դա Ուկրաինայի ազգային գաղափարի բաղկացուցիչ մասն է: Միաժամանակ, Զելենսկին խոստովանել է, որ մոտ ապագայում Ուկրաինան չի կարողանա վերադարձնել Ղրիմը:
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ուկրաինական դրոշը ծածանվի Ղրիմի վրա: Դա բարդ խնդիր է, որը հնարավոր չէ լուծել վաղը»,- ասել է Զելենսկին: «Բայց սա չի նշանակում, որ Ղրիմը հանվում է օրակարգից, կամ կարող է Դոնբասում և Ուկրաինայում խաղաղության գին դառնալ»,- ընդգծել է նախագահը և հավելել, որ Ուկրաինայում լիակատար խաղաղություն կհաստատվի միայն թերակղզու վերադարձով: