Այսօր հատուկ չվերթով Իրանից Հայաստան կվերադառնան այդ երկրում գտնվող մեր հայրենակիցները: Իրանում Հայաստանի դեսպանատունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, և արդեն 65 քաղաքացի կապ է հաստատել դեսպանատան հետ: Առողջապահության նախարարությունն ու տեսչական մարմինը այդ քաղաքացիների ժամանելուն պես համատեղ կիրականացնեն նրանց տեղափոխման ու զննման գործընթացը:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն Չինաստանից, այլև Իրանից, Իտալիայից, Կորեայից ժամանող քաղաքացիների համար սահմանային անցակետերում հասցեական քարտեր են լրացվում, որոնց շնորհիվ այդ քաղաքացիները 14 օր շարունակ, այսինքն՝ հավանական վիրուսի գաղտնի շրջանում, վերահսկողություն են իրականացնում: Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ կորոնավիրուս հայտնաբերող թեստերի լրացուցիչ խմբաքանակ է ձեռք բերել և աշխատում է լրացուցիչ խմբաքանակով դիմակներ ու ախտահանող նյութեր ձեռք բերելու ուղղությամբ: