Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձավ Հայաստան:
Հաջորդ խումբը հայրենիք կվերադառնա փետրվարի 28-ին:
Նշենք, որ Հայաստան վերադառնալու համար Իրանում ՀՀ դեսպանություն էր դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Թեհրան-Երևան հատուկ չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 52 ուղևոր:
«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք տնային հսկողության տակ կլինեն:
Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,- գրել է Ա.Թորոսյանը: