ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը և տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան։
ՄԻԽ 43-րդ նստաշրջանի օրակարգի և աշխատանքների համատեքստում կողմերը շեշտադրել են մարդու իրավունքների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորությունը:
Նախարար Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել զրուցակցին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իրանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։