Կորոնավիրուսի նոր դեպքերի հաստատումից հետո հնարավոր է՝ չեղարկվեն Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որոնք նախանշված են հուլիսին։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Վարակի տարածման վտանգի պատճառով հնարավոր է՝ խաղերի անցկացումը չեղարկվի կամ հետաձգվի։ Քննարկվում է նաև խաղերն այլ վայր տեղափոխելու հարցը։ Այս մասին բրիտանական պարբերականին հայտնել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան, որը նաև տեղեկացրել է, որ խաղերի մեկնարկին դեռևս երեք ամիս կա, ուստի որոշումը կկայացվի իրավիճակի զարգացմանը համապատասխան:
Ամենայն հավանականությամբ, վերջնական որոշումը պարզ կդառնա մայիսի վերջին: