Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը և հոլիվուդյան աստղ, երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) լուսանկարվել են CR Fashion Book ամսագրի համար:
Հայազգի աստղերը բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ ֆոտոշարք են պատրաստել 60-ականների ոճով՝ Նյու Յորքի փողոցներում, մոտոցիկլետով, կաշվե հագուստով և փարթամ սանրվածքով:
«Դուք գիտեք, որ Շերը իմ կուռքն է, ուստի այս ֆոտոշարքով իրականացավ իմ երազանքը»,- գրել է Քարդաշյանը Instagram-ում:
CR Fashion Book նորաձևության ամսագիրը, երեք աստղերի պատկերներով և հարցազրույցով, լույս կտեսնի 2020-ի մարտին: