Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և կառավարության անդամների հետ: Մամուլի համար փակ հանդիպումներից հետո Ալիևն ու Էրդողանը համատեղ ասուլիս են անցկացրել:
Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում այլ հարցերի շարքում քննարկվել է նաև ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնց նպատակն է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի: Ներկայումս Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը մոտ 2 մլրդ դոլար է, որից 1.6 միլիարդը բաժին է ընկնում Թուրքիայից Ադրբեջան արտահանմանը: