Թեհրանից Ստամբուլ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Պատճառը կորոնավիրուսն է: 17 ուղևոր ունեցել են բարձր ջերմություն, կասկած է եղել, որ առկա է վիրուս: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջային:
Բոլոր 132 ուղևորներն ու անձնակազմը երկու շաբաթ կլինեն կարանտինի մեջ, կանցնեն բուժզննում:
Փետրվարի 23-ից Թուրքիան դադարեցրել է թռիչքները Իրանից՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման վախի պատճառով: Ըստ Hurriyet- ի, սակայն, հատուկ թռիչքներ են կազմակերպվել երկրից Թուրքիայի քաղաքացիների արտահանման համար: