Դատական օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է դատավորների փոփոխության նոր մեխանիզմ: Հաշվի են առնելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքը՝ դատավոր բարեվարքության վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթների հիմնական դրույթները ներկայացնելիս:
«Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել: Նախ՝ հարցազրույցի ընթացքում ԲԴԽ-ի կողմից հաշվի է առնվելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը թեկնածուի բարեվարքության մասին: Եվ երկրորդ. ըստ նախագծի՝ հոգեբանական թեստի չափանիշները պետք է սահմանվեն ԲԴԽ-ի կողմից, և չափանիշների հիման վրա նոր էլեկտրոնային հարթակ պետք է մշակվի, որի արդյունքը խորհրդատվական կարգով ներկայացվելու է Բարձրագույն դատական խորհրդին՝ որոշում ընդունելու ժամանակ»,- նշեց Ռուստամ Բադասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: