Թուրքական լրավամիջոցները հայտնել են, որ անհայտ անձինք հարձակվել են Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի Վեզել քաղաքում թուրքական Vesel Anadolu Spor մարզական ակումբի շենքի վրա։
Հարձակվողները կոտրել են ապակիներն ու ներխուժել տարածք՝ գույքային վնաս պատճառելով ակումբին։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել դեպքի մանրամասները պարզելու համար։
Ակումբի նախագահ Ջիհան Սարըջանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, նախկինում ևս հարձակումներ են եղել իրենց ակումբի վրա։ Դյուսելդորֆում գտնվող Թուրքիայի հյուպատոսը այցելել է դեպքի վայր՝ կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։