Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով յոթ մարդ է հոսպիտալացվել. նրանցից հինգը Իրանի քաղաքացի են:
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիվանդներից վեցի վիճակը նորմալ է, խնդիրներ չեն հայտնաբերվել: Միայն մեկի ջերմությունն է գերազանցում նորմը. նա բժիշկների հսկողության տակ է:
Փետրվարի 25-ին Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 20 մարդ էր հոսպիտալացվել: