ԱՅՈ քարոզչական կողմի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը և փնտրում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հեղինակին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ որոշում ունենալուն պես կհրապարակեն:
Հիշեցնենք, որ ԱՅՈ-ի տարբերանշանի հեղինակին ՔՊ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում վճարվել էր 3 միլիոն դրամ:
Համացանցում բուռն քննարկվում է այդ տարբերանշանը: Այն նույնացվում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հետ: