Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսին» ընդունել էր «Բավարիային»: Խաղն ընթացավ բավարացիների զգալի առավելությամբ և ավարտվեց 0-3 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Երկու անգամ աչքի ընկավ Գնաբրին, մեկ գոլ էլ հեղինակեց Լևանդովսկին. սա լեհ ֆուտբոլիստի 11-րդ գնդակն էր Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: 31-ամյա ֆուտբոլիստն այս գոլից հետո շրջանցեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, որի հաշվին 10 գնդակ է:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մյուս հանդիպմանը «Նապոլին» ընդունել էր «Բարսելոնային»:
Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին իտալական ակումբի հակագրոհները: 30-րդ րոպեին Մերտենսը գեղեղիկ հարվածով բացեց հաշիվը՝ 1:0:
Կատալոնական ակումբը միայն 57-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Դարպասը գրավեց Գրիզմանը: