«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն իր Ֆեյսբուքի էջում հերթական գրառումն է արել.
«Դե ինչ, ընկերներ, «ԱՅՈ»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թվականի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։ Սա ֆանտաստիկ պատմություն էր՝ ֆանտաստիկ սիմվոլիկայով»։