1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է: Այս մասին հայտարարել է նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը, հավելելով, որ Անկախության հանրաքվեի համար ձևավորված լոգոն զետեղված է եղել հենց «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում:
Հիշեցնենք, որ «ԱՅՈ» քարոզչական կողմի շտաբն այսօր քննարկել է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը և հայտնել է, որ փնտրում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հեղինակին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ որոշում ունենալուն պես կհրապարակեն այն:
Հիշեցնենք նաև, որ «ԱՅՈ» -ի տարբերանշանի հեղինակին ՔՊ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում վճարվել էր 3 միլիոն դրամ, որից հետո համացանցում բուռն քննարկվեց տարբերանշանը՝ այն նույնացվելով 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հետ: