Ֆրանսիայում ապաքինվել են երկրում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ Ֆրանսիայում արձանագրվել էր վարակման 12 դեպք, մահացել է մեկ մարդ:
Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ երկրի տարածքում կորոնավիրուսով վարակված հիվանդ չկա: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել էր Լիոնում, ապաքինվել է:
Կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներն ապաքինվել են նաև Վիետնամում: Տեղեկությունը հաղորդել են Վիետնամի առողջապահության նախարարությունից: Վիետնամում էլ գրանցվել էր վարակի 16 դեպք: