Հայ սրտաբանները փրկել են Իրաքցի երեքամյա աղջկա կյանքը: Փոքրիկ Արզնդային վիրահատել է հայտնի բժիշկ Հրայր Հովակիմյանը: Վիրահատությունը տևել է տասը ժամ: Երեխան այժմ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ Իրաքի եզդի փախստականների ընտանիքում ծնված, սրտի բնածին արատ ունեցող աղջիկը վիրահատության կարիք ուներ, որը հնարավոր չէր իրականացնել իր երկրում՝ Իրաքում: Իրաքցի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և 2019-ի «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դինայիի աջակցությամբ: