Փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հյուսիսարևմտյան, 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: