Իսրայելական ՑԱԽԱԼ- ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանակային ուժերը փետրվարի 24-ի երեկոյան և 25-ի լույս գիշերն օդային հարվածներ են հասցրել Գազայում գործող «Իսլամական ջիհադ» կազմակերպության օբյեկտների ուղղությամբ: Մասնավորապես, իսրայելական օդուժը հարձակվել է Գազայի կենտրոնում գտնվող Դիր էլ-Բաահ շրջանում տեղակայված թիրախների վրա:
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայությունը հաղորդել էր, որ փետրվարի 24-ին, առավոտից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա գրանցվել է մոտ 50 հարձակում: Հրթիռների 90 տոկոսը չեզոքացվել են Կիպաթ բարզելի՝ «Երկաթե գմբեթ» անունն ստացած ՀՕՊ համակարգի միջոցով: