ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա քաղաքացի Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր կիսվել էր հայրենադարձ կնոջից իրեն ուղարկած մի նամակով ու տվել խիստ հանձնարարականներ մի քանի գերատեսչությունների ղեկավարներին:
«Պարոնայք, խնդրում եմ՝ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում»,- գրել էր Փաշինյանը: