Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մի քանի նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ նախկին նախագահը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կազմակերպման մեջ: Նշենք նաև, որ այսօր դատարանի դիմաց էին հավաքվել Սերժ Սարգսյանի աջակիցները, իսկ ինքը՝ Սարգսյանը, առաջադրված մեղադրանքներին անդրադառնալու փոխարեն խոսեց Լեռնային Ղարաբաղի մասին՝ հայտարարելով, թե այն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
Ի դեպ, դատական առաջին իսկ նիստին Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին, որից հետո դատավոր Վահե Միսկարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 26-ին, ժամը 15.30-ին: