Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ընթանում է Սերժ Սարգսյանի և մի քանի նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: Հիշեցնենք՝ նախկին Նախագահը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Դատարանի դիմաց են հավաքվել Սերժ Սարգսյանի աջակիցները: