Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործի դատավարությունը: Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Տեղեկությունը տարածել էր Քոչարյանի պաշտպանական թիմը:
Արդեն մի քանի նիստ է՝ քննվում է սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների ներկայացրած քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով: