Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում:
Դիմումատուն, մասնավորապես, նշել է, որ ունի աչքի հետ կապված խնդիր, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն:
Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:
Արդյունքում՝ դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, ապա ենթարկվել աչքի վիրահատական միջամտության, որը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։
Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի հետվիրահատական դեղորայքային բուժման ընթացքին։