Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և իր մի շարք համակիրների դեմ ներկայացվել է երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեղադրանք: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Ղրղըզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը:
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևից բացի քրեական գործ է հարուցվել ևս 13 հոգու նկատմամբ: Անձեռնմխելիությունից զրկված Ղրղըզստանի նախկին նախագահը բերման էր ենթարկվել օգոստոսի 8-ին իր կեցավայրից: Ալմազբեկ Աթամբաևի համակիրները լուրջ դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմինների գործողությունների ժամանակ, որի հետևանքով մահացել էր մեկ ոստիկան: