Արաբական Միացյալ Էմիրությունների FlyDubai ավիաընկերության Բաքու-Դուբայ-Բաքու չվերթի ժամանակ ինքնաթիռում ցուցադրվել է հայկական «Սպիտակ» ֆիլմը, ինչն առաջ է բերել ադրբեջանցիների զայրույթը:
«Ամենայն հավանականությամբ, FlyDubai-ը հաշվի չի առնում Ադրբեջանի շահերը: Ադրբեջան թռչող ավիաընկերությունները պետք է ուշադիր լինեն նման հարցերում»,- հայտարարել է չվերթի ադրբեջանցի ուղևորներից մեկը:
Ավիաընկերությունը, ամեն դեպքում, տեղի չի տվել ադրբեջանցիների ճնշումներին և հայտարարել է, որ չվերթերի ժամանակ իրենք ներկայացնում են տարբեր լեզուներով նյութեր, և անհատական մոտեցում այդ հարցում չի կարող լինել: