Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են, և փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:
Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե՛ կազմակերպչական և թե՛ ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի:
Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:
Աշխարհում համաճարակային իրավիճակի և Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն՝ հայտնում են առողջապահության նախարարությունից: