Քաղաքների վարկանիշային աղյուսակում, որում բնակիչների տոկոսը ամենամեծն է՝ ամբողջ երկրի բնակչության համեմատ, Հայաստանի մայրաքաղաք Երևանը Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը:
«Համաշխարհային թոփում առաջին երեք տեղերը պատկանում են Սինգապուրին, Քուվեյթին և Բահրեյնին: Եվրոպայում` Երևանը, Թբիլիսին և Աթենքը»,- հայտնում է բելառուսական Tut.by պարբերականը՝ վկայակոչելով գերմանական Citypopulation.de պորտալի տվյալները:
Հրապարակման համաձայն՝ Հայաստանի բնակչության 51%-ը բնակվում է Երևանում, իսկ հանրապետության այլ բնակավայրերում՝ բնակչության 49%-ը: Երևանին հաջորդում է Թբիլիսին, այստեղ բնակվում է Վրաստանի բնակչության 36%-ը, իսկ երրորդ տեղում Աթենքն է, որտեղ ապրում է Հունաստանի բնակչության 31%-ը: