Կորոնավիրուսի՝ Միացյալ Նահանգներում ստեղծված փորձնական պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա փորձարկման: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
mRNA-1273 պատվաստանյութը ստեղծվել է ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների ու ալերգիաների ազգային ինստիտուտի ու Moderna դեղագործական ընկերության հետ համատեղ: Արտադրողը հայտնել է, որ իրեն հաջողվել է դեղամիջոց ստեղծել ռեկորդային կարճ ժամանակում, որն արդեն պատրաստ է փորձարկման:
Ընկերությունը մտադիր է 2020-ի ապրիլին ընտրել 20-25 առողջ կամավորների, որպեսզի որոշի դեղամիջոցի անվտանգ դեղաչափը, ինչպես նաև՝ արդյունավետությունը:
Ավելի վաղ Չինաստանում հայտնել էին, որ ստեղծել էին COVID-19 վարակի դեմ պատվաստանյութ, որը բավական արդյունավետ է, սակայն կարիք ունի լրացուցիչ փորձարկման: