Իսպանիայում Կանարյան կղզիների հյուրանոցներից մեկը փակվել է, երբ հյուրանոց այցելած իտալացի բժշկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Հարյուրավոր զբոսաշրջիկներ վարակի ախտորոշման ստուգում են անցնում:
Բժշկական ծառայությունները ստուգում են բոլոր նրանց, ովքեր կարող են շփված լինել վարակվածի հետ: Նրա հետ եղել Է մի կին, որն այժմ գտնվում Է հսկողության տակ: Այդ միջադեպն Իսպանիայում կորոնավիրուսով վարակման երրորդ հաստատված դեպքն Է: