Տևական ժամանակ քննարկվող Բարձրագույն կրթության և Գիտության մասին օրենքը հեղափոխական է՝ այսօր ԱԺ-ում հայտարարեց նախագծի վերաբերյալ լսումներ նախաձեռնած հանձնաժողովի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ այդպիսի դրույթներից է կրեդիտների փոխանցելիության սկզբունքը, որն ըստ նրա՝ «հնարավորություն է ստեղծում ուսանողին՝ ընտրել իր դասախոսին և այդպես նաև որակ ապահովել»:
Հովհաննիսյանը նաև առաջարկեց, որ ներդրվի առավել ճկուն քննությունների համակարգ:
«Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը բողոքում են, թե ինչու է ամերիկյան համալսարանը կարողանում ավելի շուտ ընդունել: Բերեք՝ մենք էլ «Հայոց լեզուն» անենք այնպես, ինչպես TOEFL քննությունը. երբ ուսանողը պատրաստ լինի, գա, հանձնի քննություն: Առաջին անգամ պետությունը ֆինանսավորի, երկրորդ, երրորդ անգամներն արդեն թեստավորման կենտրոնին վճարում կատարվի: Դա նաև մոտիվացիա կլինի լեզվի զարգացման համար»,- նշեց հանձնաժողովի նախագահի տեղակալը: