Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Լիբիայում զոհվել է Թուրքիայի զինված ուժերի երկու զինվորական:
2019-ի նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահն ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավարը ստորագրել էին ռազմական համագործակցության հուշագիր, որը խիստ քննադատություն էր առաջացրել տարածաշրջանում: Հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել փաստաթուղթը:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան Մոսկվայի հետ բարձր մակարդակի բանակցություններ է վարում Լիբիայի հարցով: