Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Իրաջ Հարիրչիի վարակվելու մասին լուրը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի հարցերով խոհրդականը:
Առողջապահության փոխնախարարը երկուշաբթի մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ հերքել է խորհրդարանականներից մեկի պնդումը, թե երկրում կորոնավիրուսից 50 մարդ է մահացել: Ասուլիսի ժամանակ փոխնախարարը սկսել է հազալ ու քրտնել: