Եգիպտոսի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ Իսրայելի ու պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարի հաստատման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որն ուժի մեջ է մտել կեսգիշերից:
Հայտնի է դարձել, որ նախօրեին Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի արվարձանները, որտեղ տեղակայված է պաղեստինցիների ռազմաբազան: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հենց այնտեղ են մշակվում հրթիռային զենքի նմուշները, որոնք այնուհետև արտադրվում են Գազայում և օգտագործվում Իսրայելի տարածքների հրթիռակոծման ժամանակ:
Բացի այդ, իսրայելական օդուժը Գազայի հատվածում հրթիռակոծել է «Իսլամական ջիհադ» խմբավորման հետ առնչություն ունեցող տասնյակ թիրախներ: