Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը 1lurer.am-ին հայտնեց, որ հանդիպումը փետրվարի 25-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակում:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: