Լիբիայի Ազգային բանակի մամուլի խոսնակ Ահմադ ալ-Միսմարին անդրադարձել է Թուրքիայի` Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերին զենք մատակարելու թեմային:
Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը, հավելելով, որ ըստ մամուլի խոսնակի՝ Թուրքիան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 200կմ արևելք գտնվող Միսրաթա նավահանգստով զենք և զրահատեխնիկա է մատակարարել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերին:
«Նման օգնությունը, որը կատարվում է այդպես բացահայտորեն և ողջ միջազգային հանրության աչքի առաջ, ոչ այլ ինչ է, քան հայտարարված հրադադարի խախտում: Լիբիայի Ազգային բանակի ջոկատները ժամ առ ժամ հետևում են իրադրությանը և ցայժմ չեն հակազդել»,-ասել է Ալ-Միսմարին:
Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
Թուրքական Մեջլիսն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարի ժամկետով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու: