Թուրքական ռեժիմի աջակցությամբ գործող ահաբեկչական խմբավորումները, որոնք վերահսկում են այս բնակավայրերի խմելու ջրի հիմնական աղբյուրը հանդիսացող «Ալյուկ» ջրմուղ կայանը, կտրել են խմելու ջուրը Հասակա, Թել Թամր քաղաքների և հարակից բնակավայրերի համար: Այս մասին հաղորդում է SANA սիրիական լրատվական գործակալությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: