ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Վիեննայում կայացած ձմեռային նստաշրջանից վերադարձած Հայաստանի պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտարարել է, որ թե ԵԱՀԿ, թե ԵԽԽՎ ձևաչափերում Բաքուն փորձում է ադրբեջանահաճո ձևակերպումներ մտցնել ընդունվող փաստաթղթերում:
Կոնջորյանը, սակայն, տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգում նախորդ տարի կայացած վեհաժողովի ընթացքում իռլանդացի պատգամավորի պատրաստած զեկույցից հետո նա այս տարի այլևս չի ընտրվել, իսկ վերջնական փաստաթղթում հայկական պատվիրակության ջանքերով ձևակերպումները փոխվել էին:
Այժմ Հայաստանի պատվիրակությունը մնացել է առանց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի, քանի որ պատվիրակներից Տիգրան Ուրիխանյանը դուրս է եկել խմբակցությունից: Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ Վիեննայում Ուրիխանյանը ներկա է եղել, իսկ հաջորդ նստաշրջանը հուլիսին Վանկուվերում է անցկացվելու, և այս ընթացքում ԲՀԿ խմբակցությունը կարող է հաստատել պատվիրակության նոր անդամի: