Հորդանանի արևմտյան ափին բախումներ են եղել պաղեստինցիների ու իսրայելցի զինվորականների միջև, որի ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 50 արաբ: Այս մասին տեղեկացնում է Կարմիր մահիկի ներկայացուցիչը:
«Ավելի քան 50 պաղեստինցի է վիրավորվել իսրայելցի զինվորականների հետ Թուբաս քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ: Տուժածների մի մասը վնասվածքներ է ստացել ռետինե փամփուշտներից, մյուսները՝ արցունքաբեր գազից: Վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, 13-ը հոսպիտալացվել են»: