Մեկ ամիս անցել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվանից, բայց ամբողջ աշխարհը դեռ սգում է նրա մահը:
Լոս-Անջելեսի «Սթեյփլս Սենթր» արենայում կայացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի և իր դուստր Ջիանայի հրաժեշտի արարողությունը, որոնք հունվարի 26-ին սարսափելի ավիավթարի զոհ դարձան:
Մեկ օրում հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար ավելի քան 90 հազար մարդ էր գրանցվել, մինչդեռ Լոս-Անջելեսի «Սթեյփլս-Սենթրն» ընդամենը 20 հազար մարդ է տեղավորում: Արդյունքում, առաջին շարքերը հատկացվել են մարզիկի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, NBA-ի աստղերին ու ԱՄՆ-ի մյուս հանրաճանաչ դեմքերին: Մնացած տեղերը պատահականության սկզբունքով հատկացվել են նախապես գրանցված երկրպագուներին, և նրանք, որոնք դրսում են մնացել, արենայի շրջակայքում տեղադրված մեծ էկրանով են հետևել հուզիչ արարողությանը:
Իսկ հուզիչ էր հատկապես ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Բեյոնսեի ելույթը, որով էլ սկիզբ է դրվել լեգենդար բասկետբոլիստի հիշատակին նվիրված արարողությանը: