Ինչպե՞ս պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Չորս արարք է քրեականացվել՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը կամ պահպանելը, քրեական խումբ ստեղծելը, ներգրավվելը, ինչպես նաև նման ենթամշակույթ կրողներին նյութական ակնկալիքով դիմելը: Մանրամասները ներկայացնում է ՀՀ դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը:
Փետրվարի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «օրենքով գողերին» և քրեական ենթամշակույթին առնչվող օրենսդրական փաթեթը: Այսպիսիով, Հայաստանում այս երևույթը քրեականացված է: