Armenia Airways ընկերության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, «ուստի տեղեկացնում ենք ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանան չորեքշաբթի և ուրբաթ: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ»՝ նշված է ավիաընկերության գրառումում: