ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՏՄՊՊՀ-ն:
Հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտարկումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթներ կհարուցի և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս տարի հատուկ ուսումնասիրություն է իրականացնում դեղերի շրջանառության ոլորտում: