2020 թվականի մեկ ամսվա ընթացքում էներգետիկայի և էներգասպառման անվտանգության բնագավառում մասնագետների կողմից իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված 11 ստուգում, որից 3-ը՝ Երևանում, 2-ը՝ Սյունիքի, և մեկական՝ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։
ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում, տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել են թվով 83 տեխնիկական ստուգումներ, որից 24-ը (29%)՝ էլեկտրաէներգետիկական համակարգում, և 59-ը (71%)՝ գազամատակարարման համակարգում:
Արդյունքում տրվել է 71 (85.54%) գործարկման եզրակացություն, իսկ թվով 12 (14․46%) տեղակայանքների գործարկումները՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են։
Էներգատեղակայանքներում տեղի է ունեցել մեկ մահվան ելքով պատահար։ 3 պատահարների վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվել և իրականացվել են մասնագիտական քննություններ, ընդ որում՝ մեկական՝ Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերում:
Իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում էներգետիկայի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կայացվել է 5 որոշում՝ վարչական տույժ կիրառելու մասին։
Տարածքային ստորաբաժանումների համապատասխան մասնագետների կողմից խորհրդատվական և իրազեկող հանդիպումներ են կազմակերպվել Արարատի և Լոռու մարզերում: