Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 24-ին, ստորագրել է որոշում, որով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել:
Ըստ որոշման՝ Պապիկյանին տրամադրվել է 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ և 2020 թվականի մարտի 10-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: