Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մեր միջև շատ լավ երկխոսություն և համատեղ աշխատանքի բազմաթիվ հարթակներ կան: Սլովակիան շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: