Չինաստանի առողջապահական մարմինները հաղորդել են կորոնավիրուսի վարակի 409 նոր դեպքի ու ևս 150 մահվան մասին: Այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 150 մարդու, իսկ մահացածների ընդհանուր թիվը 2592 է, գրում է
South China Morning Post-ը:
Մահվան դեպքերը, բացառությամբ մեկի, տեղի են ունեցել Հուբեյ նահանգում. 409 դեպքից 398-ը:
Փետրվարի 23-ի պաշտոնական տվյալներով՝ 1846 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, այսինքն` առողջացած մարդկանց ընդհանուր թիվը 24 734 է:
Պարբերականի տվյալներով՝ Չինաստանում մահացությունը աճել է 55%-ով, քանի որ Հուբեյում չի նվազում վիրուսակիրների և մահացած մարդկանց թիվը: Իսկ Գուանդում, որը համարվում է համաճարակի երկրորդ կենտրոնը, արտակարգ իրավիճակի ցուցանիշը նվազել է: