Սոցիալական դեպքի վարման տեղեկատվական համակարգի նպատակն է բարձրացնել սոցիալական կոնկրետ խնդիրների վարման մեթոդաբանության ինքնաշխատությունը, ապահովել իրականացվող գործառույթների համակարգվածությունը, կրճատել ծախսվող ժամկետները, բարձրացնել սոցիալական դեպքի վարման ընթացքում սոցիալական աշխատողների տեղեկացվածությունը, նրանց կողմից որոշումների կայացման արդյունավետությունը, մատուցվող ծառայությունների որակն ու հասցեականությունը:
Համակարգի հիմնադիրները, սակայն, այսօր հայտարարել են, թե որևէ հավակնություն չունեն կատարված աշխատանքն ավարտուն ու կատրյալ ներկայացնելու: Ավելին՝ վստահ են, որ աշխատանքի ընթացքում այն հաստատ լրացումների կարիք է ունենալու: Բայց որ համակարգի ներդրումը կարևոր է, հաստատ է:
Մանրամասները՝ տեսանյութում: